ASEDL and SPORT
ASEDL and SPORT 14 Օգոստոսի 2025, Հինգշաբթի
Fundermax ապրանքանիշի սեմինարը Երևանում՝ ԱՍԷԴԼ և Գլասվորկ ընկերությունների խմբում հաջողությամբ կայացավ։
Սեպտեմբերի 11-ին Glasswork –ը հյուրընկալեց Ավստրիայից ժամանած մասնագետին՝ Նիկոլայ Շբոլովին և Հայաստանի առաջատար
ճարտարապետներին ու դիզայներներին՝ նվիրված Fundermax ինտերիերային և էքստերիերային HPL վահանակներին։
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին նորարարական նախագծային լուծումներ և կիրառական փորձ, քննարկվեցին ֆունկցիոնալության ու դիզայնի արդի միտումները։
Մասնակիցները հնարավորություն ունեցան անմիջական շփման միջազգային փորձագետների հետ և ծանոթացան ապրանքանիշի նորագույն հնարավորություններին։
Այս միջոցառումը ևս մեկ քայլ էր դեպի Հայաստանի շինարարության և դիզայնի ոլորտում միջազգային լավագույն փորձի ներդրուման համար։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին հետաքրքրության և ակտիվ ներգրավվածության համար։