ASEDL-ի և Baghramyan Residences-ի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր
ASEDL-ի և Baghramyan Residences-ի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր 17 Սեպտեմբերի 2026, Հինգշաբթի
ԱՍԷԴԼ ընկերությունը շարունակում է ընդլայնել իր միջազգային գործընկերային շրջանակը՝ արձանագրելով հերթական կարևոր ձեռքբերումը
ապակու և ալյումինե համակարգերի արտադրության և մատակարարման ոլորտներում
Մեր ընկերության համար մեծ պատիվ էր հյուրընկալել Advanced Aluminium Côte d’Ivoire ընկերության գլխավոր տնօրեն Մարուն Ղանեմին,
ով պաշտոնական այցով գտնվում էր մեր գործարանում՝ նպատակ ունենալով ամրապնդել համագործակցությունը և ընդլայնել համատեղ գործունեությունը
տարածաշրջանային խոշոր նախագծերի շրջանակում։
Advanced Aluminium Côte d’Ivoire ընկերությունը հանդիսանում է Արևմտյան Աֆրիկայում ալյումինե և ֆասադային լուծումների առաջատարներից մեկն՝ իրականացնելով
բարձրակարգ ճարտարապետական համակարգերի լուծումներ հեղինակավոր նախագծերի համար։
Այս համագործակցության շրջանակում ԱՍԷԴԼ-ը ներգրավված կլինի «Golden Tulip Aqaba Hotel – Abidjan» www.aacafr.com նախագծի համար ապակե և
ալյումինե համակարֆերի մատակարարման մեջ, ևս մեկ անգամ հաստատելով իր կարողությունը՝ մասնակցելու խոշոր և բարդ ինժեներական նախագծերի իրականացմանը։
Նշենք նաև, որ երկու ամիս առաջ ԱՍԷԴԼ ընկերությունը ստորագրել է ռազմավարական համագործակցության համաձայնագիր Advanced Aluminium Oman ընկերության հետ
, ամրապնդելով մեր ընդհանուր տեսլականը՝ ընդլայնելու ներկայությունը Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շուկաներում։
Այս համագործակցությունները վկայում են ԱՍԷԴԼ-ի հանձնառությունը նորարարության, բարձր որակի և ժամանակակից ճարտարապետական
լուծումների ներդրման ուղղությամբ՝ միջազգային մակարդակով։
#ASEDL #AdvancedAluminium #Partnership #Glass #Aluminum #Facade #Construction #MiddleEast #Africa
Վերջին հրապարակումները