Մեր առաքելությունը


Մեր կազմակերպության առաքելությունն է՝ մանր և միջին ձեռնարկատիրական գործունեության խթանմամբ նպաստել տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։
Յուրաքանչյուր ստորաբաժանման  ապահովումը  բարձրակարգ սպասարկման համար անհրաժեշտ ժամանակակից տեխնոլոգիաներով։
Ընկերության  կողմից որդեգրած քաղաքականության համաձայն մեր կազմակերպությունում մարդկային ռեսուրսների կառավարման հիմնական տիպ է հանդիսանում փորձառության փոխանցումը և նոր գիտելիքների տրամադրումը։ Կազմակերպությունը, իրեն դիրքավորել է  որպես «սովորող» և «սովորեցնող»
 Կազմակերպության  աշխատակիցների գիտելիքների մակարդակի բարելավման, ինչպես նաև աշխատանքների արդյունավետության բարձրացման, շուկայում մեր կազմակերպության դիրքի ամրապնդման, նոր պրոդուկտների ներդրման և շուկայի նորություններին տեղեկանալու նպատակով պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստումների  ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտասահմանում։  
Առանձնակի ուշադրություն է դարձվում բարեվարքության կանոնների պահպանմանը, հաճախորդների արագ և որակյալ սպասարկմանը։ Մեր կազմակերպության հաճախորդներից ստացված  առաջարկություններն ու նկատառումները  արժանանում  են համապատասխան ուշադրության, անհրաժեշտության դեպքում մասնագետը հանդիպում է հաճախորդի հետ՝ խնդրին մանրամասն ծանոթանալու և օպերատիվ լուծում տալու նպատակով։
Կազմակերպությունը գիտակցում է, որ իր գործողություններն ամեն օր ազդում են մարդկանց կյանքի և բարեկեցության վրա: Կազմակերպությունը հավատում է իր գործողությունների թափանցիկությանը, բարոյականությանը, ազնվությանն ու անաչառությանը: