« ԱՍԷԴԼ » ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին։
Այս տարիների ընթացքում, կազմակերպությունը անցել է ներմուծողից մինչև արտադրող, հետաքրքիր ու շատ բովանդակալից ճանապարհը։
Կազմակերպությունը հանդիսանում է դռներ, պատուհաններ, լուսաթափանց կոնստրուկցիաներ արտադրելու համար մետաղապլաստ պրոֆիլների, ֆուրնիտուրաների և այլ անհրաժեշտ նյութերի խոշորագույն արտադրող և ներմուծող։
«ԱՍԷԴԼ» –ը տարածաշրջանում ապակու մշակմամբ զբաղվող, ժամանակակից նորագույն սարքավորումներով և տեխնիկապես զինված խոշորագույն ընկերություններից մեկն է։
Հանդիսանում է մի քանի հայտնի բրենդերի տարածաշրջանային պաշտոնական ներկայացուցիչը և այդ բրենդների արտադրանքը ՀՀ-ից արտահանում է այլ երկրներ։
Կազմակերպությունը ունի Հայաստանում ամենամեծ դիստրիբուցիոն ցանցը և շարունակում է ընդլայնել այն՝ նոր համագործակցային պայմանագրեր կնքելով ՀՀ տարածքի խոշոր վերավաճառողների և սպառողների հետ։
Կազմակերպությունը գիտակցում է օրեցօր փոխվող միջավայրում հաճախորդների կարիքների շարունակական բացահայտման և ուսումնասիրման անհրաժեշտությունը, այդ իսկ պատճառով մենք կարևորում ենք մեր հաճախորդների, ներդրողների, գործընկերների կողքին ու մոտ լինելը, որն օգնում է մեզ ստեղծել և մատուցել նորագույն լուծումներ ժամանակակից մոտեցումներով և չափանիշներով, որի կենտրոնում հաճախորդն է և իր շուրջը ձևավորվող էկո համակարգը՝ ի նպաստ բոլոր շահագրգիռ կողմերի կայուն և հարատև զարգացմանը։