ASEDL-ի և Baghramyan Residences-ի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր
Նոր համագործակցություն, նոր նախագիծ, նոր չափանիշներ։
Օրերս Դոմուս հիպերմարկետի Արշակունյաց 34 հասցեում , Բաղրամյան Residences-ի շնորհանդեսի շրջանակում, տեղի ունեցավ կարևոր
իրադարձություն․ ASEDL-ի և Baghramyan Residences-ի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։
Հուշագրի հիմքում Բաղրամյան Residences-ի համար բարձրորակ ալյումինե պատուհանների, դռների և ֆասադային լուծումների իրականացումն է՝
ժամանակակից, բարձր տեխնիկական պահանջներին համապատասխան համակարգերով։
Այս նախագծում ASEDL-ը ներկայացնում է Cortizo ՝իսպանական առաջատար արտադրողի ալյումինե առավելագույն հուսալի համակարգերը՝ համադրելով,
մաքսիմալ ջերմամեկուսիչ և բարձր ձայնամեկուսիչ մուլտիֆունկցիոնալ ապակիների հետ։
Սա պարզապես պատուհանների և դռների ընտրություն չէ։
Սա լուծումների ամբողջական համակարգ է, որտեղ կարևոր են և՛ ճարտարապետական արտահայտչականությունը, և՛ էներգաարդյունավետությունը, և՛
ջերմային ու ձայնային հարմարավետությունը, և՛ երկար տարիների շահագործման հուսալիությունը։
Իսպանական Cortizo-ի տեխնոլոգիաները , ASEDL-ի փորձն ու մասնագիտական ներուժը՝ Բաղրամյան Residences-ի ժամանակակից ճարտարապետության համար։
Մենք կարևորում ենք այն նախագծերը, որտեղ մեր աշխատանքի արդյունքը պետք է ծառայի ոչ միայն այսօր, այլև երկար տարիներ։
Baghramyan Residences × ASEDL × Cortizo
Մի համագործակցություն, որի արդյունքը կդառնա Երևանի նոր ժամանակակից ճարտարապետական միջավայրի մի մասը։
17 Սեպտեմբերի 2026, Հինգշաբթի