BUILDING SKIN 2024
BUILDING SKIN 2024
2024 թվականի փետրվարի 28-29-ը՝ շինարարական սեզոնի սկզբում, տեղի ունեցավ շենքերի արտաքին հարդարման և լուսաթափանց կոնստրուկցիաների յոթերորդ համառուսաստանյան ֆորումը՝ Building Skin Russia 2024։ Այս անգամ ֆորումը անցկացվեց Մոսկվայի պատմական կենտրոնում՝ AmberPlaza բիզնես կենտրոնում։
Ֆորումը կազմակերպված էր Фасадный Союз -ի ջանքերով և հովանավորությամբ, որի անդամ է հայկական ԱՍԷԴԼ ընկերությունը։ ԱՍԷԴԼ–ը Հայաստանում լուսաթափանց և օդափոխվող ֆասադային կոնստրուկցիաներ արտադրող առաջատար ընկերություններից մեկն է և այս տարի ֆորումին մասնակցեց նաև մեր ընկերությունը։
Ճարտարապետական և շինարարական կյանքում այս եզակի իրադարձությունը տեղի է ունենում գիտաժողովների, վարպետության դասերի և ցուցահանդեսների մի քանի ուղղությունների ձևաչափով։ Մասնակիցների և հյուրերի հետ խոսեցին ավելի քան 60 առաջատար բանախոսներ ֆասադների, պատուհանների, պատերի, տանիքների հարդարման և ջերմամեկուսացման ոլորտներից: Հազարավոր կառուցապատողներ, ճարտարապետներ, շինարարներ, տեղադրողներ երկրի տարբեր մարզերից ամեն տարի գալիս են այստեղ՝ ծանոթանալու շենքերի արտաքին հարդարման ոլորտի նորարարություններին և կատարելագործելու իրենց հմտությունները:
07 Մարտի 2024, Հինգշաբթի