ԱՍԷԴԼ - ԷԼՈՒՄԱՏԵՔ
ԱՍԷԴԼ - ԷԼՈՒՄԱՏԵՔ 23 Հունվարի 2025, Հինգշաբթի
Երեւանում կայացած European Bank for Reconstruction and Development (EBRD) Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 2024թ. տարեկան ժողովի եւ բիզնես ֆորումի շրջանակում ՎԶԵԲ-ի
պատվիրակությունը մայիսի 15-ին այցելել է «ԱՍԷԴԼ» ընկերության՝ լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրության եւ ճարտարապետական ապակու մշակման Glasswork գործարան:
Ինչպես նշել են ընկերությունում, 40 հոգուց բաղկացած պատվիրակությունը շրջել է գործարանի տարածքում, ծանոթացել արտադրական նոր հզորություններին։
Հյուրերին ցուցադրվել են ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորված ծրագրերի արդյունքում ձեռքբերված
գերժամանակակից սարքավորումները, ինչպես նաեւ խորհրդատվական ծառայություններից ստացված արդյունքները։
«Գլասվորկ» ընկերության գործունեության պատմությունը սկսվում է 2010 թվականից։ Ընկերությունը մասնագիտացած է ցանկացած բարդության
ապակեպատման համակարգերի արտադրության մեջ եւ ապահովում է ապակու մշակման ողջ արտադրական շղթան, ընդհուպ
մինչեւ տեղադրման աշխատանքները:
2019 թվականին՝ ապակեպատման ոլորտում շուկայի աճող պահանջարկը եւ ժամանակակից տեխնիկական պահանջները բավարարելու համար,
հիմնադիրների խորհուրդը որդեգրեց նոր ռազմավարություն, որը նախատեսում էր արտադրության համալիր արդիականացում, ինչն իր մեջ ներառեց
բոլոր արտադրական շինությունների եւ սարքավորումների վերազինում, նոր անձնակազմի ներգրավում եւ վերապատրաստում, ինչպես նաեւ ընկերությունում կառավարման նոր մոտեցումների որդեգրոմ։