ԱՍԷԴԼ - ԷԼՈՒՄԱՏԵՔ


ԱՍԷԴԼ - ԷԼՈՒՄԱՏԵՔ

????Հունվարի 13-17 –ը ????????Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցավ BAU Munich շինարարական միջազգային ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի շրջանակներում ԱՍԷԴԼ և

elumatec AG աշխարհահռչակ գերմանական ընկերությունը ԵՐԿՈՒ ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ արժողությամբ համագործակցության հուշագիր կնքեցին ։ ELUMATEC ընկերությունն

արդեն շուրջ 100 տարի մասնագիտացած է ալյումինե համակարգեր մշակող և արտադրող սարքավորումների արտադրության ոլորտում։ Այս համագործակցությունը

հնարավորություն տվեց համալրել ԱՍԷԴԼ–ի արտադրական կարողությունները 2 նոր, բարձր տեխնոլոգիական սարքավորումներով և կատարելագործել արտադրական հզորությունները։

ELUMATEC-ի հետ համագործակցությունը հնարավորություն է ընձեռում․

• կատարելագործել արտադրական պրոցեսները,

• բարձրացնել արտադրողականությունը,

• շարունակաբար բարելավել արտադրանքի որակը:

ԱՍԷԴԼ-ի և ELUMATEC-ի համագործակցությունը վկայում է տեղական արտադրության զարգացման ու թվայնացման նկատմամբ ընկերության հետևողական մոտեցման մասին:

#ASEDL #elumatec #BAUMunich #construction #architecturaldesign #architect #designer #construction


23 Հունվարի 2025, Հինգշաբթի

Վերջին հրապարակումները