ԱՍԷԴԼ ՇՈՒԿՈ ՓՈԻԼԼՄԱՆ
Pullman Residences Yerevan-ն ընտրում է Schüco 
Գերմանական որակ, միջազգային ստանդարտներ և ապագային ուղղված ճարտարապետություն
ASEDL ընկերությունը և Pullman Residences Yerevan նախագիծը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին՝
պաշտոնապես ներկայացնելով գերմանական SCHÜCO բրենդի առաջատար ֆասադային և ապակեպատման համակարգերը Հայաստանում։
SCHÜCO-ն՝ էներգախնայողության, ձայնամեկուսացման և երկարակեցության համադրությամբ, կիրառվելու է նախագծում՝
ապահովելով բարձր որակ և ճշգրտություն յուրաքանչյուր դետալում։
Աշխարհի ավելի քան 80 երկրում ներկայացված այս բրենդը համարվում է վստահության նշան ճարտարապետական և ինժեներական լուծումների ոլորտում։
Նպատակն է՝ ստեղծել նախագիծ, որը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին։ ASEDL-ի , SCHÜCO-ի և Pullman Residences Yerevan-ի
համագործակցությունը կարևոր քայլ է Հայաստանում նոր ուղղությունների և չափորոշիչների զարգացման գործում։
Այս համագործակցությունը ևս մեկ անգամ շեշտադրում է Pullman նախագծի բացառիկությունը՝ որպես Երևանի սրտում կառուցվող
ժամանակակից բնակելի համալիր, որտեղ յուրաքանչյուր լուծում ընտրվում է որակի և ճշգրտության սկզբունքով։
21 Մայիսի 2025, Չորեքշաբթի